Կիպրոսի Կրթութեան եւ մշակոյթի նախարարութեան առաջարկով<br /> Նիկոսիայում սկսուել են հայերէն լեզուի դասընթացներ<br />


Կիպրոսի Կրթութեան եւ մշակոյթի նախարարութեան առաջարկով
Նիկոսիայում սկսուել են հայերէն լեզուի դասընթացներ

  • 14-01-2010 19:00:00   |   |  Հասարակութիւն
ՆԻԿՈՍԻԱ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կիպրոսի Կրթութեան եւ մշակոյթի նախարարութեան 2009 թուականի սեպտեմբերին ընդունած որոշման համաձայն, 2010 թուականի յունվարի 11-ից Նիկոսիայի Սուրբ Դիմիտրիոս նախնական դպրոցում սկսուել են հայերէն լեզուի դասընթացներ, հաղորդում է gibrahajer.com կայքէջը: Ուսանողների խումբը բաղկացած է 15 հոգուց, որոնց մեծ մասը կիպրահայերի հետ ամուսնացած տեղացի հույներ են: Դասախօսութիւններն անցկացնում է տիկին Տոնյա Արաջիան, ով երկար տարիներ օտարերկրացիներին հայերէն է դասաւանդել Մելքոնեան Կրթական վարժարանում:
  -   Հասարակութիւն