Լաս Վեգասում սպանուել են երկու հայ կանայք<br />


Լաս Վեգասում սպանուել են երկու հայ կանայք

  • 13-01-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼԱՍ ՎԵԳԱՍ: Լաս Վեգասում կիրակի օրը սպանուել են հայ էմիգրանտներ` 50-ամեայ Անուշ Սարգսեանը եւ նրա 22-ամեայ դուստրը: Նրանք երկուսն էլ բնակւում էին այդ քաղաքում: Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը, Las Vegas Sun թերթը գրում է, որ ոստիկանութիւնը շարունակում է հետաքննել կիրակի օրը տեղի ունեցած միջադէպը: Միջադէպի մանրամասների մասին պաշտօնեաներն ասել են, որ 23-ամեայ Գրեգ Թոմասը ներխուժել է հայ էմիգրանտների տուն եւ կրակել երկու կանանց վրայ, որոնք տեղում մահացել են: Ժամանելով դէպքի վայր, ոստիկանութիւնը Գրեգ Թոմասին գտել է բնակարանից դուրս, հրազէնային կրակոցից գլխից վիրաւոր վիճակում: Նա մահացել է երկուշաբթի օրը հիւանդանոցում: Այլ մանրամասներ չեն հաղորդւում:
  -   Հասարակութիւն