Յուլիսի 14-ին Օսլոյում Երեւանի «Միկան» կը հանդիպի նորվեգական «Վոլերենգայի» հետ


Յուլիսի 14-ին Օսլոյում Երեւանի «Միկան» կը հանդիպի նորվեգական «Վոլերենգայի» հետ

  • 13-07-2011 09:43:09   | Հայաստան  |  Սպորտ
 Յուլիսի 14-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ուլլեւոլ մարզադաշտում Եւրոպայի լիգայի որակաւորման 2-րդ փուլի շրջանակներում տեղի կ'ունենայ Երեւանի «Միկայի» առաջին հանդիպումը նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ մէկ շաբաթ անց թիմերը կը հանդիպեն արդէն Երեւանում: Խաղի մասին տեղեկութիւններ են զետեղուել տաբէր կայքերում եւ ֆեյսբուքում: Ինչպէս տեղեկացնում է Էրիկ Գրիգորեանը Օսլոյից, Նորվեգիայի հայերի շրջանում կազմակերպուել է մասնակիցների նախնական գրանցում: Մօտ քառասուն հայ արդէն գրանցուել են եւ կ'այցելեն մարզադաշտ հայ ֆուտբոլիստներին քաջալերելու համար: Armsport.am-ին տրուած հարցազրոյցում «Միկա» ակումբի գլխաւոր քարտուղար Աշոտ Մարտիրոսեանը պարզաբանել է, որ իրենք խաղին լուրջ են նախապատրաստւում եւ ուսումնասիրել են մրցակցի խաղացողներին եւ «Վոլերենգային»` որպէս թիմ: Նա նաեւ տեղեկացրել է, որ իրենց պատուիրակութիւնում լինելու է 32 հոգի: Պատուիրակութիւնը եւ տեղի հայերի խումբը միասին կ'անցնեն 70-ը, ինչը լուրջ ներկայութիւն է: Համաձայն կարգի եւ «Միկա» ակումբի կողմիղ «Վոլերենգային» նախապէս տրամադրած տեղեկութեան` նորվեգական կողմը հայ երկրպագուների համար տեղեր կը յատկացնի մարզադաշտում: Նոյնը կ'անի «Միկան» Երեւանում կայանալիք պատասխան խաղի ժամանակ: «Վոլերենգայի» հետ Երեւան է ժամանելու 80 ֆուտբոլասէր: Պատասխան խաղը տեղի է ունենալու «Միկայի» մարզադաշտում:
  -   Սպորտ