Ֆրանսահայ մտաւորական Օհանիկ Հակոբջյանը այցելել է Թուրքիա<br />


Ֆրանսահայ մտաւորական Օհանիկ Հակոբջյանը այցելել է Թուրքիա

  • 12-01-2010 14:35:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայում բնակուող հայազգի մտաւորական, ֆիզիկոս Օհանիկ Հակոբջյանն այցելել է իր ծննդավայր Ամասիա քաղաք եւ ջերմօրէն ընդունուել տեղի իշխանութիւնների կողմից, տեղեկացնում է «Մարմարան»: Նրա այցելութեան մասին թուրքական «Ջումհուրիեթ» յօդուած է տպագրել «Ամբողջ աշխարհը շրջեց, բայց Ամասիան մոռանալ չկարողացաւ» վերնագրով: Հակոբջյանը ծնուել է 1949 թուականին Ամասիայում, յետոյ տեղափոխուել է Ստամբուլ, ապա հաստատուել Ֆրանսիայում: 51 տարի անց նա այցելել է իր ծննդավայր, թէեւ քաղաքում ոչ մի ծանօթ չունի: Օհանիկ Հակոբջյանը յայտարարել է, որ սոցիալական ու կրոնական խտրականութեան է ենթարկուել, բայց նշել է, որ այդ անարդարութեան հեղինակը ոչ թէ ժողովուրդն է, այլ պետութիւնը, որ թոյլ չի տուել իր քաղաքացիներին խաղաղ ապրել կողք-կողքի:
  -   Հասարակութիւն