«Հաբեր թյուրք» թերթն անդրադարձել է Կարագեոզեանի տարածքի<br /> շինարարութեանը<br />


«Հաբեր թյուրք» թերթն անդրադարձել է Կարագեոզեանի տարածքի
շինարարութեանը

  • 12-01-2010 14:20:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական «Հաբեր թյուրք» թերթն իր տնտեսական էջում անդրադարձել է Կարագյոզյան հաստատութեան մերձակայ տարածքում կատարւող շինարարութեանը: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», երբեմնի շուկայի տարածքում կառուցւում է բարձրայարկ շէնք, որը հաւանաբար հիւրանոցային համալիր կամ բնակելի շէնք է լինելու: Թերթն արձագանքել է վարժարանի հիմնադիր Պետի Զիվերի այն յայտարարութեանը, ըստ որի հաստատութիւնն իր տարածքը տուել է կառուցւող հարկաբաժինների դիմաց: Թերթից տեղեկանում ենք, որ առաջին անգամ է վագըֆների հողատարածութեան վրայ նման շինութիւն արտօնւում, ինչը հնարաւոր է դարձել վագըֆների մասին նոր օրէնքի շնորհիւ: Շինարարութիւնն իրագործում է Բերթուղբեյ հաստատութիւնը, որը կառուցել է նաեւ Լոտուս բնակարանները Օրթագյուղի եկեղեցապատկան հողերում: Ինչ վերաբերում է Կարագյոզյան հաստատութեան հողերին, ապա այնտեղ շինարարութիւն իրականացնելու մեծ թւով թեկնածուներ են եղել, այդ թւում` Գալթասարայի նախագահ Ադնան Փոլադը եւ Ֆեներբահչեի նախագահ Ազիզ Յըլդըրըմը, գրում է «Մարմարան»:
  -   Հասարակութիւն