«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում այրուել է տեխնիկական ջրերի<br /> հովացման հովհարների փայտե աշտարակը<br />


«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում այրուել է տեխնիկական ջրերի
հովացման հովհարների փայտե աշտարակը

  • 12-01-2010 13:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՐԱԶԴԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 10-ին հրդեհ է բռնկուել Կոտայքի մարզի «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում: Դէպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշուարկ Հրազդանից, եւս երկուսը` Երեւանից: Դէպքի վայրում է գտնուել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայութեան տնօրէն Էդուարդ Բարսեղեանը: Ըստ ՀՀ ԱԻ նախարարութեան ՀՓԾ-ի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին, մարուել` 21.40-ին: «Հրազդանշինի» 5-րդ ընդլայնման տարածքում այրուել է տեխնիկական ջրերի հովացման հովհարների փայտե աշտարակը` 300 քմ մակերեսով:
  -   Հասարակութիւն