Սուրբ Փրկիչ ազգային հիւանդանոցն ընդգրկուել է թուրքական<br /> առաջնակարգ հիւանդանոցների ցանկում<br />


Սուրբ Փրկիչ ազգային հիւանդանոցն ընդգրկուել է թուրքական
առաջնակարգ հիւանդանոցների ցանկում

  • 11-01-2010 17:55:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ ազգային հիւանդանոցն ընդգրկուել է Ա կարգի հիւանդանոցների շարքում, որոնք 1000-ից 800 միաւոր են ստացել: Թուրքիայում գործող եւ սոցիալական ապահովագրութեան SSK-ի հետ պայմանագիր կնքած հիւանդանոցների ցանկը, որի համաձայն հիւանդանոցները բաժանուել են հինգ կարգի, հրապարակել է թուրքական մամուլը: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», լաւագոյն հիւանդանոցների այս ցանկում տեղ են գտել 78 հիւանդանոց: Առաջին տեղում 973,3 միաւորով Ստամբուլի Բաշքենդ համալսարանի հիւանդանոցն է: Հայոց Սուրբ Փրկիչ ազգային հիւանդանոցը գտնւում է 40-րդ տեղում, 868,1 միաւորով, ինչը բաւականին պատվաբեր է, եթէ հաշուի առնենք, որ բազմաթիւ բարձրակարգ հիւանդանոցներ դուրս են մնացել Ա կարգի հիւանդանոցների ցանկից: Ամէն տարի անցկացուելու է նման դասակարգում, եւ այդ նպատակով շարունակ եւ անակնկալ ստուգումներ են անցկացուելու հիւանդանոցներում: Յիշեալ դասակարգումը կատարուել է` հաշուի առնելով հիւանդանոցներում արձանագրուած առաջադիմութիւնը, մաքրութիւնը, սպասարկման որակը եւ այլ գործօններ:
  -   Հասարակութիւն