Նյու Ջերսիում կբեմադրուի «Կիրակնօրեայ հաշվեփակը»<br />


Նյու Ջերսիում կբեմադրուի «Կիրակնօրեայ հաշվեփակը»

  • 11-01-2010 16:18:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ՆՅՈՒ ՋԵՐՍԻ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 30-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում կներկայացուի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճեանի «Կիրակնօրեայ հաշվեփակ» մէկ արարով պիեսը` Վարդան Գառնիկիի բեմադրութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», ներկայացման գլխաւոր դերակատարները Թալին Պահյանը եւ Արմէնակ Քուրուշյանն են: Նյու Ջերսիում Վարդան Գառնիկիի հիմնած «Հայ թատրոնը» ամէն տարի հայերէնով ներկայացում է բեմադրում: Անցեալ տարի թատրոնը ներկայացրել է Արամաշոտ Պապայանի «Երեւանեան վարդեր» պիեսը: Թերթից տեղեկանում ենք, որ Թալին եւ Ռոյ Պահյանները յունուարին եղել են Ստամբուլում, հանդիպել են Ռոբեր Հատտեճեանի հետ, նաեւ հարցազրովյց են անցկացրել բեմադրիչ Վարդան Գառնիկիի հետ, որը հեռարձակուելու է Նյու Եորքի հայկական ռադիոալիքով:
  -   Մշակոյթ