Թաներ Աքչամը հանդիպել է լիբանանահայ մտաւորականների հետ<br />


Թաներ Աքչամը հանդիպել է լիբանանահայ մտաւորականների հետ

  • 11-01-2010 15:15:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հրաւէրով լիբանանահայ մտաւորականների յունվարի 7-ի հանդիպման հիւրն է եղել թուրք այլախոհ մտաւորական, Մինեսոտայի համալսարանի դասախօս Թաներ Աքչամը: Աքչամը Անթիլիաս է ժամանել յունվարի 3-ին, Արամ Առաջինի հաւանութեամբ, եւ իր դասախօսական ելոյթներն սկսել է յաջորդ օրն իսկ` քննարկելով Հայոց ցեղասպանութեան ճանաչման տարբեր կողմերը, եւ հաստատելով, որ Թուրքիան անյապաղ պէտք է ընդունի պատմութեան ընթացքում իր կատարած ամօթալի արարքը: «Կիլիկիա» թանգարանի «Գիւլբենկեան» սրահում կայացած հանդիպմանը ներկայ են գտնուել լիբանանահայ աւելի քան 50 մտաւորականներ: Աքչամն ընդգծել է երկխօսութեան անհրաժեշտութիւնը, խօսել հայութեան տառապանքի մասին` անհամեմատելի համարելով այն պատմութեան ընթացքում այլ ժողովուրդների կրած դառնությունների հետ: Նա երկուստեք ուսանելի է համարել մտքերի ու կարծիքների փոխանակումը` որպէս փոխըմբռնման ուղի. «գործընթաց, որում գտնւում ենք ներկայումս բոլորս»: Ինչպէս նշւում է Անթիլիասի մայրավանքից ուղարկուած հաղորդագրութիւնում, հանդիպումը վերածուել է սրտբաց զրոյցի. սոցիալական, հոգեբանական, կրոնական, աշխարհագրական, քաղաքական, միջազգային ու այլ կողմերով քննարկման է ենթարկուել Օսմանեան կայսրութեան կողմից կանխամտածուած ու իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը:
  -   Հասարակութիւն