Թբիլիսիի Ս.Էջմիածին եկեղեցին վերականգնվել է<br />


Թբիլիսիի Ս.Էջմիածին եկեղեցին վերականգնվել է

  • 11-01-2010 11:00:00   |   |  Հասարակութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աւարտուել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները սկսուել էին դեռեւս 2006 թուականի օգոստոսին` Հայ Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի բարեպաշտ հայութեան աջակցութեամբ եւ Մայր Աթոռի հովանաւորութեամբ եւ անմիջական հսկողութեամբ: Վիրահայոց թեմի մամլոյ դիւանից ստացուած հաղորդագրութեան համաձայն, շինաշխատանքները պատշաճ մակարդակով եւ պատասխանատւութեամբ իրականացրեց վրացական Մգվիմե շինարարական ընկերութիւնը: Եկեղեցու վերանորոգման նախագծա-նախահաշիվային աշխատանքները կատարուել են Հայաստան Համահայկական Հիմնադրամի միջոցով եւ Արգենտինայի հայ համայնքի օժանդակությամբ: Տեղեկացվում է նաեւ, որ 1805 թուականից վաղարշապատցի վարպետ-շինարարների կողմից Հավլաբարի հայաշատ թաղամասի սրտում կառուցոուած եկեղեցին բազմաթիւ անգամներ է վերանորոգուել: Այն իր դռները բաց է պահել ոչ միայն խորհրդային եկեղեցահալած տարիներին, այլ նոյնիսկ 1944 թուականին ենթարկուել նորոգութեան: Սակայն հետազօտութիւնները ցոյց էին տուել, որ անհրաժեշտ է երկաթ-բետոնով ամրացնել հիմքերը եւ եկեղեցու չորս սյուները ու երկաթ-բետոնէ կոնստրուկցիաներով` ողջ կառոյցը: Վիրահայոց թեմի մամլոյ դիւանի բնորոշմամբ, շինվերանորոգչական աշխատանքները կարելի է բնութագրել փրկչական, քանի որ փլուզման եզրին հասած Աստծոյ այս հրաշալի տաճարը չկիսեց Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստուածածին (փլված 1989թ.) եւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ (փլված 2009թ.) եկեղեցիների ճակատագիրը:
  -   Հասարակութիւն