Տպագրության են պատրաստուել «Հայաստան-Սփիռք գործակցութեան<br /> պաշտօնական նիւթերի ընտրանի»-ն եւ «Սփիռք» տարեգիրքը<br />


Տպագրության են պատրաստուել «Հայաստան-Սփիռք գործակցութեան
պաշտօնական նիւթերի ընտրանի»-ն եւ «Սփիռք» տարեգիրքը

  • 29-12-2009 16:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը 2009թ.-ին կազմել է գործակցութեան ծրագրեր եւ կնքել յուշագրեր, մասնաւորապէս, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայաստանի գրողների միութեան, ՀՀ-ի Առեւտրաարդյունեբերական պալատի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ: Այս մասին դեկտեմբերի 29-ի ամփոփիչ ասուլիսում յայտնեց նախարար Հրանուշ Յակոբեանը: Ըստ նրա, ՀՀ ԳԱԱ-ի հետ նախարարութեան պայմանաւորուածութեան համաձայն անցկացուել է «1946-1948թթ.-ի հայրենադարձությունը եւ դրա դասերը» խորագրով գիտաժողով, որի նպատակն էր ուսումնասիրել նախկին հայրենադարձութեան սխալները, դասեր քաղել դրանցից, մշակել Հայրենիք-Սփիռք համագործակցութեանը խթանող ծրագրեր, մատնանշել ապագայում հայրենադարձութեան ուղղութիւններն ու ձեւերը: Հ.Յակոբեանը նշեց, որ նախարարութեան նախաձեռնութեամբ ԵՊՀ-ում բացուել է Սփյուռքագիտության ամբիոն: Սփիւռքի համար մանկավարժական եւ մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով կրթական ծրագրեր են իրականացւում ՀՀ բուհերում եւ ասպիրանտուրաներում: Նախարարութեան պատուէրով ներկայումս պատրաստւում են 11 մագիստրոսներ, ովքեր ակտիւօրէն մասնակցում են նախարարութեան կողմից իրականացyող միջոցառումներին: Գրականութեան եւ Արուեստի ինստիտուտներում բացուել են սփիւռքի բաժիններ: Ըստ Հ.Յակոբեանի, այդ բաժիները իրականացնում են սփիւռքահայ արուեստագէտների ստեղծագործություններին նուիրուած «Ակնարկներ սփիւռքահայ կերպարուեստի պատմութեան» մատենաշարի հրատարակումը: Տպագրության են պատրաստուել նաեւ «Հայաստան-Սփիռք գործակցութեան պաշտօնական նիւթերի ընտրանի»-ն եւ «Սփիռք» տարեգիրքը: Նշուեց, որ հայ ներուժի յայտնաբերման նպատակով այս տարի անցկացուել են մասնագիտական 3 համահայկական համաժողովներ` ճարտարապետների, իրավաբանների եւ սրտաբանների: Արդիւնքում ստեղծուել են ճարտարապետների, իրավաբանների եւ սրտաբանների համահայկական ընկերակցություններ: Նախարարութեան 2009թ.-ի պետպատուէրի շրջանակներում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն իր կատարած հետազօտութիւնների հիման վրայ հրատարակել է «Հայութիւնն Իսրայելում. որոշ խնդիրներ», «Հայկական տեղեկատուական համայնքային ռեսուրսները ետխորհրդային երկրներում», «Իսլամացված հայերի խնդիրների շուրջ» (Թուրքիայի իսլամացված հայութեան խնդրի ուսումնասիրութեան հիման վրայ), «Ջաւախահայութեան որոշ հիմնախնդիրներ» (ջաւախահայութեան դավանանքային եւ տեղեկատուական վիճակի ուսումնասիրութեան հիման վրայ) խորագրերով աշխատութիւնները:
  -   Հասարակութիւն