Հրատարակուել է Տեր Իսրայելի «Յայսմաւուրքի» Բ. հատորը<br />


Հրատարակուել է Տեր Իսրայելի «Յայսմաւուրքի» Բ. հատորը

  • 29-12-2009 14:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել «Յայսմաւուրքային» շարքից` Տեր Իսրայելի «Յայսմաւուրքի» Բ. հատորը, որը պարունակում է Տեր Իրայելի Հայսմավուրքի փետրվար ամսուայ տոնելի սրբոց վարքերն ու վկայաբանությունները, ինչպէս նաեւ «Համաբարբառ Յասմաւուրք»-ի չորրորդ հատորը, որն ընդգրկում է Հայսմավուրքի ապրիլ ամսուայ վարքերն ու վկայաբանությունները: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հատորները կազմուել են աշխատասիրութեամբ եւ խմբագրութեամբ Մայր Աթոռի Հրատարակական բաժնի տնօրէն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանի, աշխատակցությամբ Մ.Ապրեսեանի եւ Լ.Քարիմյանի: Աշխատասիրությունները տպագրուել են «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ:
  -   Հասարակութիւն