Թուրքական Սուրի քաղաքի փողոցներից մէկը կոչուել է գրող Մկրտիչ<br /> Մարկոսեանի անունով<br />


Թուրքական Սուրի քաղաքի փողոցներից մէկը կոչուել է գրող Մկրտիչ
Մարկոսեանի անունով

  • 28-12-2009 17:05:00   |   |  Հասարակութիւն
ՍՈՒՐԻ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Սուրի քաղաքի փողոցներից մէկը կոչուել է հայ գրող Մկրտիչ Մարկոսեանի անունով: Այս մասին հաղորդում է analitika.at.ua-ն: Սուրիի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը նշել է, որ հայ գրող Մկրտիչ Մարկոսեանը իր երկերում նկարագրել է Դիարբեքիրը, նրա մշակոյթային ժառանգութիւնը եւ որ այդպիսով իշխանութիւններն ուզում են իրենց երախտագիտությունը յայտնել հայ ժողովրդին: Մկրտիչ Մարկոսեանը ծնուել է Դիարբեքիրում 1938 թուականին: Աւարտել է Ստամբուլի համալսարանը, աշխատել «Մարմարա» եւ «Ակօս» հայկական թերթերում: 1997 թուականից գրում է նաեւ «Yeniyuzyil» թերթի համար: Մարկոսեանը մի շարք գրքերի հեղինակ է:
  -   Հասարակութիւն