Հայկական վիրտուալ քոլեջը յայտարարում է 2010 թ. ձմեռային<br /> քննաշրջանի ցուցակագրումն սկսելու մասին<br />


Հայկական վիրտուալ քոլեջը յայտարարում է 2010 թ. ձմեռային
քննաշրջանի ցուցակագրումն սկսելու մասին

  • 28-12-2009 17:00:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայկական վիրտուալ քոլեջը (ՀՎՔ) յայտարարում է 2010 թ. ձմեռային քննաշրջանի ցուցակագրումն սկսելու մասին, հաղորդում է miasin.ru-ն: Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի, Հայոց պատմութեան եւ հայ ճարտարապետութեան պատմութեան ներածութեան դասընթացները առաջարկւում են տարբեր լեզուներով, այդ թւում արեւելահայերեն եւ արեւեմտահայերեն, անգլերէն, ֆրանսերէն, ռուսերէն եւ իսպաներեն: 2010 թ. ձմեռային քննաշրջանը սկսւում է յունվարի 11-ին եւ կաւարտուի մարտի 16-ին: Մասնակցութեան յայտեր ներկայացնելու համար կարելի է այցելել ՀՎՔ-ի վեբ-կայք www.avc-agbu.org հասցէով, ստեղծել սեփական լոգին եւ ուղարկել վիրտուալ դասընթացներին մասնակցելու դիմումի ձեւաթերթիկը:
  -   Հասարակութիւն