Հայաստանի դատական մարմինները շատ յաճախ օբյեկտիվ եւ անաչառ<br /> չեն, ասում է վարչապետ Տիգրան Սարգսեանը<br />


Հայաստանի դատական մարմինները շատ յաճախ օբյեկտիվ եւ անաչառ
չեն, ասում է վարչապետ Տիգրան Սարգսեանը

  • 25-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ,25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:«Ցավոք, Հայաստանում այն մարմինները, որոնք ունեն պատժամիջոցներ կիրառելու լծակներ, շատ յաճախ օբյեկտիվ եւ անաչառ չեն, սակայն դա չի նշանակում, որ եթէ պետական մարմինների հանդէպ կայ այդպիսի անվստահութիւն, նրանք չպիտի կատարեն իրենց պարտաւորութիւնները: Այս մասին դեկտեմբերի 25-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` պատասխանելով այն հարցին, թէ արդեօք կարող է ասել, որ Հայաստանի դատական համակարգում կայացւում են արդար եւ ազնիւ դատավճիռներ, եւ եթէ չի կարող ասել, ապա արդեօք կարող է պատկերացնել, թէ մամուլի ընդդիմադիր միջոցների հետ ինչ կկատարուի դատարաններում այն օրէնքի ընդունումից յետոյ, որով դրամական պատժամիջոցներ են սահմանւում մամուլի այն հրապարակումների համար, ուր զրպարտություն կամ վիրաւորանք կայ պաշտօնեաների հասցէին: Ըստ Տ. Սարգսեյանի, ինքը գիտէ դատական համակարգի հանդէպ հանրային անվստահութեան մասին եւ հասկանում է, որ դա պետութեան զարգացման խոչընդոտ է: Սակայն, վարչապետի խօսքերով, ԶԼՄ-ների պարագայում դատական համակարգը ունի ազնիւ եւ անաչառ որոշումներ կայացնելու հնարաւորութիւն: «ԶԼՄ-ների ոլորտը այն ոլորտն է, որտեղ դատական գործերը լինելու են հանրութեան ուշադրութեան կենտրոնում եւ այդ ոլորտում դատական անարդարութեան հետ կապուած ռիսկերը հարիւրապատիկ քիչ են, քան տնտեսական ոլորտում»,- նշեց վարչապետը: Լրագրողները բերեցին «Ա1+»-ի օրինակը, սակայն Տ. Սարգսեանը պատասխանեց, թէ մի օրինակով չի կարելի հեռուն գնացող եզրակացութիւններ անել:
  -   Տնտեսութիւն