Համազգայինի «Շանթ» մասնաճիւղը պատրաստւում է «The Armenian<br /> Community Performing Arts 2010» մրցանակաբաշխությանը<br />


Համազգայինի «Շանթ» մասնաճիւղը պատրաստւում է «The Armenian
Community Performing Arts 2010» մրցանակաբաշխությանը

  • 25-12-2009 17:55:00   |   |  Մշակոյթ
ՍԻԴՆԵՅ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010թ. մայիսին տեղի է ունենալու «The Armenian Community Performing Arts 2010» մրցանակաբաշխությունը: Համազգային մշակոյթային միութեան «Շանթ» մասնաճիւղը պաշտօնապէս արդէն սկսել է մրցանակաբաշխութեան ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Աուստրալիայի Համազգայինի շրջանային կոմիտէն աջակցելու է այս ծրագրին, որն իրենից ներկայացնում է լայնածաւալ մրցոյթ: Ծրագրի կազմակերպիչն է Թենի Աղամալեանը: Մասնակիցները ներկայացնելու են բազմաժանր, այդ թւում` գործիքային, վոկալ եւ պարային ոճերի կատարումներ: Ինչպէս տեղեկացնում է www.armenia.com.au կայքը, մրցոյթին կարող են մասնակցել 3-30 տարեկան անձիք` 3 տարիքային խմբերով. A խմբում կմասնակցեն 3-10 տարեկանները, B-ում` 11-16, C-ում` 17-30 տարեկան անձինք: Ծրագրի գլխաւոր նպատակն այն է, որ հայ համայնքի երիտասարդ կատարողները մասնակցեն կենդանի համերգի, պատրաստուեն աւելի մեծ բեմեր բարձրանալու, ինչպէս նաեւ համախմբել հայ երիտասարդներին բոլոր շրջաններից ու դպրոցներից:
  -   Մշակոյթ