Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մասնակցելու է Պոլսո հայոց<br /> պատրիարքի ընտրութիւններին<br />


Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մասնակցելու է Պոլսո հայոց
պատրիարքի ընտրութիւններին

  • 24-12-2009 18:10:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածութիւնը Պոլսո հայոց պատրիարքի ընտրութիւններին, տեղեկացնում է «Մարմարան»: Առաջիկայ ընտրութիւնների առիթով թերթերում հրապարակուել են թեկնածուների անունները, եւ Պատրիարքարանը համապատասխան նամակ է ուղարկել նաեւ գերմանահայոց առաջնորդին: «Մարմարա» թերթին ուղարկած նամակում Գարեգին սրբազանը մասնաւորապէս նշել է. «Նախորդ երկու ընտրութիւններին ես չէի մասնակցել: Սակայն այս անգամ ցանկանում եմ թեկնածությունս դնել եւ դրական եմ պատասխանել պատրիարքարանի նամակին»:
  -   Հասարակութիւն