Ժուռնալիստների միութեան «Ոսկէ գրիչ» մրցանակը ստացան Ռոպեր<br /> Հատտեճյանը եւ Յակոբ Աւետիքեանը <br />


Ժուռնալիստների միութեան «Ոսկէ գրիչ» մրցանակը ստացան Ռոպեր
Հատտեճյանը եւ Յակոբ Աւետիքեանը

  • 22-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի ժուռնալիստների միութիւնում կայացաւ հայ լաւագոյն հրապարակախոսներին 1969 թուականից առ այսօր երեք տարին մէկ անգամ շնորհվող «Ոսկէ գրիչ» մրցանակի յանձնման արարողութիւնը: Այս տարի մրցանակին արժանացան Ստամբուլում լոյս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխաւոր խմբագիր, գրող, հրապարակախօս Ռոպեր Հատտեճեանին եւ Երեւանում լոյս տեսնող «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, անուանի լրագրող Յակոբ Աւետիքեանը: Նշուեց, որ այսուհետ ՀՀ Ժուռնալիստների Միութիւնը այս հեղինակաւոր մրցանակը շնորհելու է ոչ միայն հանրապետութեան իր գրչակից եղբայրներին, այլ նաեւ Սփիւռքի լրագրողներին` անկախ նրանց բնակութեան եւ գործունէութեան վայրից: Ներկաները բարձր գնահատեցին Սփիւռքի գործընկերներին պարգեւատրելու Հայաստանի ժուռնալիստների միութեան որոշումը: Երախտիքի եւ բարեմախթանքների խօսքով հանդէս եկան ժիւրիի նախագահ, ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադեանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը եւ այլք: Ինչպէս նշեց Դ.Մուրադեանը, «Ոսկէ գրիչ»-ը ակադեմիական մրցանակ է եւ այն տրւում է լրագրության ասպարէզում բազմամեայ վաստակ ունեցողներին, եւ դա է պատճառը, որ մրցանակը չի շնորհուել երիտասարդ լրագրողներին: Պատասխան խօսքում «Ազգ» օրաթերթի խմբագիր Հ.Աւետիքեանը շնորհակալութիւն յայտնեց ժիւրիի անդամներին վստահութեան համար` խոստովանելով, որ վերջին երեք տարիներին աւելի շատ զբաղուել է թերթի խնդիրների կարգաւորմամբ` կառաւարմամբ, եւ բաւականին քիչ է գրել եւ այս մրցանակը ընդունում է մի տեսակ «ավանսով»:
  -   Հասարակութիւն