Լոյս է տեսել «Թուրքիայի քաղաքականութիւնը հարեւան<br /> Կովկասում 1991-2001 թթ» գիրքը <br />


Լոյս է տեսել «Թուրքիայի քաղաքականութիւնը հարեւան
Կովկասում 1991-2001 թթ» գիրքը

  • 22-12-2009 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լոյս է տեսել «Թուրքիայի քաղաքականութիւնը հարեւան Կովկասում 1991-2001 թթ» գիրքը, որում մանրամասն ուսումնասիրուած են 1991-2001 թթ. Հարաւային Կովկասում Թուրքիայի քաղաքականութեան հիմնական նպատակներն ու խնդիրները, դրանց հիմնական ուղղութիւնները, առաջնահերթությունները եւ իրականացման մեթոդները: Գրքի հեղինակն է պատմական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի դասախօս, ՀՀ սփիւռքի նախարարութեան Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան հետազօտութիւնների բաժնի պետի պաշտօնակատար Գրիգոր Արշակեանը: Հետազօտութեան մէջ լուսաբանուել են ԽՍՀՄ փլուզումից յետոյ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վերաձեւաւորումը Հարաւային Կովկասում, Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի յարաբերութիւնները, արցախեան հիմնահարցում եւ վրաց-աբխազական հակամարտութիւնում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, Հարաւային Կովկասում նրա աշխարհատնտեսական շահերը եւ հարաւկովկասեան տարածաշրջանում ինչպէս ռուս-թուրքական մրցակցութեան, այնպէս էլ համագործակցութեան համար ստեղծուած հիմնական նախադրեալներն ու դրանց զարգացման հեռանկարները: Մասնագէտների գնահատմամբ, Թուրքիայի 1991-2001 թթ. հարաւկովկասեան քաղաքականութեան համապարփակ եւ համալիր ուսումնասիրութիւնը ներկայումս մեծ կարեւորութիւն է ներկայացնում Հայաստանի համար ինչպէս ազգային անվտանգութեան, այնպէս էլ հայ-թուրքական ներկայ դիւանագիտական քննարկումների եւ զարգացումների տեսանկիւնից:
  -   Մշակոյթ