ՀՀ տնտմրցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովի<br /> որոշմամբ, դեղորայքի շուկայում գործող 7 ընկերութիւններ<br /> տուգանվելու են մօտ 456 միլիոն դրամի չափով<br />


ՀՀ տնտմրցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովի
որոշմամբ, դեղորայքի շուկայում գործող 7 ընկերութիւններ
տուգանվելու են մօտ 456 միլիոն դրամի չափով

  • 21-12-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԶԼՄ հրապարակումների, ստացուած բազմաթիւ դիմում-բողոքների, ինչպէս նաեւ Յանձնաժողովի կողմից 2009 թ. սեպտեմբեր-նոյեմբերին իրականացուած դիտանցումների համաձայն, արձանագրուել են սիրտ-անօթային, հակաշաքարախտային, հակավիրուսային եւ այլ դեղամիջոցների իրացման գների բարձրացումներ: Ինչպէս տեղեկացնում են Հայաստանի Հանրապետութեան տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովից, այդ փաստի հիման վրայ Յանձնաժողովը դեղերի շրջանառութեան ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից օրէնքի հնարաւոր խախտումների բացայայտման նպատակով հարուցել է վարոյթ, որն ընդգրկել է դեղերի շրջանառութեան ոլորտում ներկրման ծաւալներով առնուազն 1 տոկոս բաժին ունեցող, ինչպէս նաեւ դեղերի արտադրութեամբ զբաղուող 25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրութիւնը: Ընկերութիւններից երկուսը իրացման գնի փոփոխութեան համար որպէս հիմնաւորում նշել են դրամի արժեզրկումը: Մինչդեռ` ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատուութեան, ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը ամսական կտրուածքով սեպտեմբերին աճել է 1,91, հոկտեմբերին` 1,51 եւ նոյեմբերին` 0,4 տոկոսներով: Եվրոյինը, համապատասխանաբար` 3,96, 3,37 եւ 1,05 տոկոսներով: Այսինքն, տարադրամների փոխարժեքների աճի տեմպերը նոյնիսկ նուազել են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ, բնականաբար, էական ազդեցութիւն չէին կարող ունենալ իրացման գների բարձրացման վրայ: Ուսումնասիրուած 38 անուն դեղերից մեծ մասի դէպքում գնի կառուցուածքում առկայ են չհիմնաւորուած բաղադրիչներ, որպէս ապացոյց ընտրուել են 11-ը. Պլավիքս, Պրեդուկտալ, Դիաբետոն, Դիաբետոն ՄՌ, Պրեստարիում, Արիֆոն Ռիտարդ, Ֆեվարին, Վոլտարեն Էմուլգել, Բետասերկ, Էսենցիալ Ն, Թերաֆլյու: Յանձնաժողովի եզրակացութեամբ, հակամրցակցային համաձայնութեան են եկել 7 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք սեպտեմբեր-նոյեմբերին դեղերի իրացման գները բարձրացրել են չհիմնաւորուած: Յանձնաժողովը դեկտեմբերի 21-ին ընդունած իր որոշմամբ դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղուող` «Վագա Ֆարմ», «Արգո Ֆարմ», «Էսկուլապ», «Ամիկուս», «Նատալի Ֆարմ», «ալֆաֆարմ» եւ «Արֆարմացիա» ընկերութիւններին հակամրցակցային համաձայնութեան եւ մրցակցութեան սահմանափակման համար վերոհիշյալ ընկերութիւններից իւրաքանչիւրին տուգանեց իւրաքանչիւրի նախորդ տարուայ հասոյթի 2 տոկոսի չափով (բայց իւրաքանչիւրին ոչ աւելի, քան 300 միլիոն դրամով): «Ֆետիդա Ֆարմը» նիստի ընթացքում ներկայացրեց լրացուցիչ տվյալներ, եւ այս ընկերութեան վերաբերեալ հարցը հետաձգուեց, որոշում կկայացուի աւելի ուշ: Այսպիսով, տուգանվող ընկերութիւնների համար տուգանքի չափը կազմում է. «վագաֆարմի» դէպքում` աւելի քան 40 միլիոն դրամ, «արգոֆարմ»` մօտ 21,5 միլիոն դրամ, «Էսկուլապ»` աւելի քան 35,5 միլիոն դրամ, «Ամիկուս»` 18,4 միլիոն դրամ, «Նատալի Ֆարմ»` աւելի քան 187 միլիոն դրամ, «ալֆաֆարմ»` աւելի քան 113 միլիոն դրամ, «Արֆարմացիա»` աւելի քան 40,5 միլիոն դրամ: Միաժամանակ, վերոհիշյալ ընկերութիւններին յանձնարարուեց շտկել խախտումը եւ Յանձնաժողով ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող տեղեկատուութիւն: Վարոյթի ընթացքում ձեռք բերուած նիւթերը կտրամադրուեն ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէին:
  -   Հասարակութիւն