Ծաղկաձորում բացուել է «Գենդերային հաւասարութեան հասնելու<br /> հեռանկարները Հայաստանում» միջազգային խորհրդաժողովը<br />


Ծաղկաձորում բացուել է «Գենդերային հաւասարութեան հասնելու
հեռանկարները Հայաստանում» միջազգային խորհրդաժողովը

  • 21-12-2009 19:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԾԱՂԿԱՁՈՐ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 21-ին Ծաղկաձորում բացուել է «Գենդերային հաւասարութեան հասնելու հեռանկարները Հայաստանում. քաղաքական եւ իրաւական հայեցակետերը» եռօրյա միջազգային խորհրդաժողովը: Այն կազմակերպուել է Համալսարանական կրթութեյամբ կանանց ասոցիացիայի, ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի եւ Բաց հասարակութեան ինստիտուտ-Հայաստանի աջակցութեան հիմնադրամի համատեղ ջանքերով: Խորհրդաժողովն անցկացւում է ՀՀ Ազգային Ժողովի, ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի եւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի հովանու ներքոյ: Միջոցառման մասնակիցների քննարկմանը կներկայացուեն «Կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների ապահովման մասին» ՀՀ օրէնքի նախագիծը, ՀՀ գենդերային քաղաքականութեան հայեցակարգի նախագիծը եւ իրականացման ռազմավարութիւնը, ինչպէս նաեւ զեկուցումներ գենդերային հաւասարութեան վերաբերեալ ՄԱԿ-ի ռազմավարութեան եւ եւրոպական կառոյցների քաղաքականութեան մասին: «Չնայած հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների սկզբունքն իր ուրոյն տեղն է զբաղեցնում միջազգային բոլոր կարեւորագոյն փաստաթղթերում, այնուամենայնիւ, դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու` ապահովելու այս սկզբունքի պատշաճ կիրառումն իրական կեանքում: Խնդիրն արդիական է ինչպէս աշխարհի շատ երկրներում, այնպէս էլ Հայաստանում: Գենդերային կարծրատիպերը, ներընտանեկան բռնութիւնը եւ խտրականութիւնը դեռեւս չլուծուած խնդիրներ են, իսկ կանայք շարունակում են սակաւ մասնակցութիւն ունենալ կառավարութեան բոլոր մակարդակներում եւ ճիւղերում կարեւորագոյն որոշումների կայացման հարցում»,- իր ելութում նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակաւոր պաշտօնակատար Լեյլի Մոշիրին:
  -   Հասարակութիւն