Իրանահայերը կազմակերպել են ՄԱԿ-ի Ցեղասպանութեան մասին<br /> կոնվենցիայի 61-ամեակին նուիրուած միջոցառում<br />


Իրանահայերը կազմակերպել են ՄԱԿ-ի Ցեղասպանութեան մասին
կոնվենցիայի 61-ամեակին նուիրուած միջոցառում

  • 21-12-2009 16:50:00   |   |  Հասարակութիւն
ԹԵՀՐԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 19-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահում տեղի է ունեցել «Ցեղասպանութեան ոճրագործութիւնը կանխելու եւ դրա համար պատիժ սահմանելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 61-ամեակին նուիրուած ծրագիրը: Ինչպէս տեղեկացնում է «Ալիքը», միջոցառումը կազմակերպուել է Իրանում ՀՀ դեսպանատան նախաձեռնութեամբ եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեյանի հովանաւորութեամբ: Ելոյթ են ունեցել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, Իրանում ՄԱԿ-ի գրասենեակի ղեկավար-համակարգող Սունիլ Նարոլան եւ Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ Աիդա Յովհաննիսեանը: Ծրագրի գեղարուեստական բաժնում հանդէս են եկել Երեւանի Կոմիտասի անուան քառեակի թավջութակահար Արամ Թալալյանը եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանեանը` հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Ելոյթ է ունեցել նաեւ «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախումբը` Արաքս Խաչատրեանի ղեկավարութեամբ: Միջոցառման եզրափակիչ խօսքով հանդէս է եկել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը: Սրահում կազմակերպուել է նաեւ Արեւմտյան Հայաստանում ժամանակին գոյութիւն ունեցած, այսօր աւերուած կամ ոչնչացուած հայկական յուշարձանների լուսանկարների ցուցահանդէս:
  -   Հասարակութիւն