Հայաստանում գրանցուած է «խոզի գրիպի» 101 դէպք.<br /> նախադպրոցական եւ հանրակրթական ուսհաստատություններում<br /> դասընթացները չեն վերսկսւում<br />


Հայաստանում գրանցուած է «խոզի գրիպի» 101 դէպք.
նախադպրոցական եւ հանրակրթական ուսհաստատություններում
դասընթացները չեն վերսկսւում

  • 19-12-2009 12:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 19-ի դրութեամբ Հայաստանում գրանցուած է «խոզի գրիպի»` AH1N1 հիւանդութեան 101 դէպք: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ առողջապահութեան նախարարի օգնական Շուշան Յունանեանը: Նա միաժամանակ նշեց, որ ամէնօրեայ մոնիտորինգի արդիւնքների համաձայն, հանրապետութիւնում սուր շնչառական հիւանդութիւնների թուի նուազում է նկատւում: Նոյն օրը յայտնի դարձաւ նաեւ, որ հիմք ընդունելով ՀՀ առողջապահութեան նախարարի առաջարկը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը հրաման է ստորագրել` ընթացիկ տարուայ դեկտեմբերի 21-28-ը ներառեալ Հայաստանի Հանրապետութիւնում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում (անկախ կազմակերպաիրաւական ձեւից) ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերեալ: Ըստ ԿԳՆ-ի պաշտօնական կայքէջի հաղորդագրութեան, հանրակրթական ուսումնական հաստատութիւններում առաջին կիսամեակի գնահատականները կամփոփուեն յունուար ամսին:
  -   Հասարակութիւն