Ըստ Գագիկ Եգանեանի, վերջին 8 տարիների ընթացքում Թուրքիայից<br /> Հայաստան չի վերադարձել շուրջ 5 հազար 200 մարդ<br />


Ըստ Գագիկ Եգանեանի, վերջին 8 տարիների ընթացքում Թուրքիայից
Հայաստան չի վերադարձել շուրջ 5 հազար 200 մարդ

  • 18-12-2009 20:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանից Թուրքիա է մեկնել ընդհանուր առմամբ 293 հազար քաղաքացի, իսկ Հայաստան վերադարձել` 288 հազարը: Հետեւաբար, ինչպէս դեկտեմբերի 18-ի ասուլիսում նշեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութեան տնօրէն Գագիկ Եգանեանը, այդ ընթացքում Թուրքիայից Հայաստան չի վերադարձել շուրջ 5,2 հազար մարդ, ինչը հիմք է տալիս արձանագրելու, որ Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների թիւը այդ շրջանակներում է: Ըստ նրա, Թուրքիայի քաղաքական ղեկավարութիւնը պարբերաբար նշում է այդ երկրում աշխատող 50-70 հազար Հայաստանի քաղաքացիների մասին, սակայն այդ ծաւալի միգրանտների պարագայում Հայաստանից Թուրքիա մեկնողների եւ ժամանողների բացասական մնացորդը պէտք է այդ կարգի լիներ: Նշուեց նաեւ, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի կայքում տեղադրուած տուեալները եւս վկայում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2000թ.-ից ի վեր միգրացիոն բացասական սալդոն կազմում է ընդամէնը 5 238 մարդ: Միաժամակ նշուեց, որ վերջին 8 տարիների ընթացքում շուրջ 4 անգամ աճել են Հայաստանից Թուրքիա ուղեւորափոխադրումների ծաւալները: Ըստ Գ.Եգանեանի, թէեւ 2008թ.-ին տնտեսական ճգնաժամի հետեւանքով ուղեւորահոսքերի աճի տեմպերը կրճատուել են շուրջ 30 տոկոսով, այնուամենայնիւ Թուրքիա կատարած ուղեւորութիւնների վրայ ճգնաժամը չի անդրադարձել. 2008թ.-ին Հայաստանից հարեւան երկիր մեկնողների եւ վերադարձողների թիւը գրեթէ հաւասար է եղել` իւրաքանչիւր ուղությամբ մօտ 64 հազար մարդ:
  -   Հասարակութիւն