Համազգայինի «Լյուսի Թյությունջյան» ցուցասրահում հաւաքական<br /> ցուցահանդէս է բացուել<br />


Համազգայինի «Լյուսի Թյությունջյան» ցուցասրահում հաւաքական
ցուցահանդէս է բացուել

  • 18-12-2009 17:40:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Համազգայինի «Լյուսի Թյությունջյան» ցուցասրահում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Նոր տարուայ առիթով կազմակերպուած հաւաքական ցուցահանդէսի բացումը, որին իրենց աշխատանքներով մասնակցել են արուեստագէտներ Միսաք Թերզյանը, Էդգար Մազիջին, Ժակլին Օհանյանը եւ Զեյնա Պըտրան: Բացման արարողութիւնը հովանաւորել է զբօսաշրջութեան նախարար Ֆատի Աբուդը, տեղեկացնում է «Ազդակը»: Միջոցառմանը ներկայ են եղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, դոկտոր Պոլ Հայդոստյանը, ճարտարուեստի նախարար Աբրահամ Դեդեեանը, նախկին նախարարներ եւ պատգամաւորներ, դիւանագէտներ, արուեստագէտներ եւ հիւրեր: Ցուցադրության են ներկայացուել գեղանկարչական տարբեր դպրոցների գործեր: Ցուցահանդէսը շարունակուելու է մինչեւ 2010 թուականի հուվարի 11-ը:
  -   Մշակոյթ