«Մաշրուհ Լեյլա» խմբի համերգը եւ առաջին ձայնասկաւառակի<br /> շնորհահանդեսը կկայանան դեկտեմբերի 19-ին<br />


«Մաշրուհ Լեյլա» խմբի համերգը եւ առաջին ձայնասկաւառակի
շնորհահանդեսը կկայանան դեկտեմբերի 19-ին

  • 18-12-2009 17:35:00   |   |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Մաշրուհ Լեյլա» կոչւող երաժշտական խումբը, որի կազմում է հայազգի Հայկ Փափազյանը, արդէն թողարկել է իր առաջին ձայնասկաւառակը, որը կրում է խմբի անունը: Ինչպէս տեղեկացնում է «Ազդակը», շնորհանդէսը, որին զուգահեռ կանցկացուի նաեւ խմբի համերգը, տեղի կունենայ դեկտեմբերի 19-ին: Խումբը ստեղծուել է Բեյրութի ամերիկեան համալսարանի եօթ ուսանողների նախաձեռնութեամբ: «Մաշրուհ Լեյլայի» երգացանկում ռոք եւ ջազային երաժշտություն է, ինչպէս նաեւ հայկական եւ արաբական երգեր: Խումբը ելոյթներով հանդէս է եկել Լիբանանում, Եգիպտոսում եւ Յորդանանում:
  -   Մշակոյթ