«Միսսիս Գլոբ 2009» մրցոյթի յաղթող է ճանաչուել Գոհար<br /> Յարութիւնեյանը<br />


«Միսսիս Գլոբ 2009» մրցոյթի յաղթող է ճանաչուել Գոհար
Յարութիւնեյանը

  • 18-12-2009 17:15:00   |   |  Մշակոյթ
ԲՐԱՏԻՍԼԱՒԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Տասը տարի անց հայազգի գեղեցկուհի, նախկին Միսս Հայաստան 1998 եւ Միսս Համագործակցութիւն 1999 Գոհար Յարութիւնեյանը վերստին գեղեցկութեան պատուանդանին է: Երկու երեխաների մայր Գոհարը յաղթող է ճանաչուել Բրատիսլաւայում դեկտեմբերի 13-ին կայացած ամուսնացած կանանց «Միսսիս Գլոբ 2009» գեղեցկութեան հերթական մրցոյթում: Ինչպէս հաղորդում են ԶԼՄ-ները, սա Հայաստանի ներկայացուցչի առաջին յաղթանակն է նմանօրինակ մրցույթներում եւ երրորդը գեղեցկութեան միջազգային մրցոյթների անցկացման ողջ պատմութեան ընթացքում: Մրցոյթում Գոհարին ուղեկցում եւ աջակցում էր ամուսինը` Միխայիլ Թումասյանը:
  -   Մշակոյթ