Նոյեմբերին Հայաստանում արձանագրուել է վրաերթի 80 դէպք, որոնց<br /> հետեւանքով 18 մարդ զոհուել է, 74-ը` ստացել մարմնական վնասուածքներ<br />


Նոյեմբերին Հայաստանում արձանագրուել է վրաերթի 80 դէպք, որոնց
հետեւանքով 18 մարդ զոհուել է, 74-ը` ստացել մարմնական վնասուածքներ

  • 17-12-2009 20:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանում արձանագրուել է խարդախութեան 1082 դէպք, որից 1042-ը բացայայտուել է: 2008թ.-ին արձանագրուել էր նման 791 դէպք, բացայայտուել` 596-ը: Բացայայտուել է նաեւ նախորդ տարիներին կատարուված խարդախութեան 11 դէպք: Ըստ ՀՀ ոստիկանութեան, 2009 թուականի նոյեմբեր ամսուայ ընթացքում հանրապետութեան տարածքում արձանագրուել է վրաերթի 80 դէպք, որոնց հետեւանքով 18 մարդ զոհուել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: Նշուած ժամանակահատուածում Երեւանում արձանագրուել է վրաերթի 45 դէպք, 6 մարդ զոհուել է, 44-ը` ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ:
  -   Հասարակութիւն