Թողարկվել են Գ.Յակուլովի եւ Ս.Առաքելեանի 125-ամեակին<br /> նուիրուած նամականիշներ<br />


Թողարկվել են Գ.Յակուլովի եւ Ս.Առաքելեանի 125-ամեակին
նուիրուած նամականիշներ

  • 16-12-2009 19:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Պատկերասրահի Միջնադարեան որմնանկարների դահլիճում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» շարքի շրջանակներում թողարկված Գ.Յակուլովի եւ Ս.Առաքելեանի 125-ամեակին նուիրուած, ինպէս նաեւ «Հայաստանի ֆլորա եւ ֆաունա» շարքի շրջանակներում թողարկված երկուական նամականիշերի մարման պաշտօնական արարողութիւնը: Արարողութեանը ներկայ էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, ՀՀ մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը, Հայփոստ ՓԲԸ գլխաւոր տնօրէնի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը եւ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերութեան ղեկավար կազմը, Հայաստանի Ֆիլատելիստների Միութեան նախագահ Հովիկ Մուսաելեանը: Նամականիշի անվանագներն են` Գ. Յակուլով եւ Ս. Առաքելեան ` 200 դրամ, ֆլորա եւ ֆաունա` 120 դրամ եւ 160 դրամ, տպաքանակը` 40 000 իւրաքանչիւր նամականիշ: Ֆլորա եւ ֆաունա նամականիշերի դիզայներն է Ալբերտ Քեչյանը:
  -   Հասարակութիւն