Պլովդիւի հայկական վարժարանի հիմնադրման 175-ամեակը նշուվել է<br /> հանդիսաւոր միջոցառումով<br />


Պլովդիւի հայկական վարժարանի հիմնադրման 175-ամեակը նշուվել է
հանդիսաւոր միջոցառումով

  • 16-12-2009 18:45:00   |   |  Մշակոյթ
ՊԼՈՎԴԻՎ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Պլովդիւի դրամատիկական թատրոնի դահլիճում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Վիկտորյա եւ Գրիգոր Թութունջյաններ» հայկական վարժարանի հիմնադրման 175-ամեակին նուիրուած հանդիսաւոր երեկո-համերգ: Հանդիսութեանը մասնակցել են Բուլղարիայում ՀՀ դեսպան Ս. Մանասարեանը, Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբէն Գրիգորեանը, «Սուրբ Գեւորգ» եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետը, Պլովդիվում ՀՀ պատուաւոր հիւպատոս Եղիազար Ուզունյանը, Պլովդիւի քաղաքապետարանի, համայնքային խորհրդի, մշակոյթային եւ այլ հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, վարժարանի ներկայիս եւ նախկին ուսուցիչներ, աշակերտներ, ինչպէս նաեւ լրագրողներ: Ելոյթ ունեցողները անդրադարձել են վարժարանի պատմութեանն ու յիշատակել հիմնադիրներին ու բարերարներին: Կրթօջախը հնարաւորութիւն է ընձեռել հարիւրաւոր երեխաների ուսանել իրենց մայրենի լեզուն, գրականութիւնն ու պատմութիւնը: «Վիկտորիա եւ Գրիգոր Թութունջյաններ» վարժարանն սկսել է իր գործունէութիւնը Պլովդիւի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնադրումից յետոյ` 1834 թուականին: Սկզբում եղել է տղաների վարժարան, իսկ արդէն 1886 թուականից թույլատրվել է այնտեղ բացել նաեւ օրիորդաց «Վարվառյան» վարժարանը: Վարժարանի ֆինանսավորումը իրականացուել է համայնքի եւ եկեղեցու միջոցներով: Աշակերտների թիւը 80-120 է եղել: Ուսուցանվել են բուլղարերէն, բուսաբանություն, հայոց լեզու, ֆրանսերէն, թվաբանություն, կրոնագիտություն, նկարչություն, երգեցողություն, մարմնամարզութիւն: Հայերէնի դասագրքերը բերուել են Կոստանդնուպոլսից: 1894 թուականից վարժարանին կից բացուել է մանկապարտէզ` երկու խմբով, իւրաքանչիւրում 35 երեխայ: 1920 թ. վարժարանը դարձել է երկսեռ, աշակերտների թիւը հասել է 1000-ի: 1926 թ. փաստաբան եւ վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաղինակ Հայրապետեանի նախաձեռնութեամբ ընդունուել է նոր ուսումնական ծրագիր: 1944 թուականին բարերարներ Վիկտորիա եւ Գրիգոր Թութունջյանների ֆինանսավորմամբ ամբողջովին վերանորոգուել է վարժարանի շէնքը, որից յետոյ այն վերանուանուել է ի պատիւ բարերարների:
  -   Մշակոյթ