Մոսկուայի փոխքաղաքապետը այցելել է կառուցւող հայկական Մայր<br /> տաճար<br />


Մոսկուայի փոխքաղաքապետը այցելել է կառուցւող հայկական Մայր
տաճար

  • 16-12-2009 16:05:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 11-ին Մոսկուայի փոխքաղաքապետ Ս.Լ.Բայդակովը այցելել է Մոսկուայում կառուցւող Հայ առաքելական եկեղեցու մայր տաճար եւ Եզրաս եպիսկոպոսին յանձնել քաղաքագլուխ Յու.Մ.Լուժկովի շնորհակալագիրը: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Հայ առաքելական եկեղեցին Մոսկուայում գործում է հարյուրամյակներով: Հայ համայնքի ներկայացուցիչները ակտիւօրէն զբաղւում էին առեւտրով եւ հաստատւում առեւտրական ուղիների մօտ: Այդ մասին յիշողութիւն են մնացել Հայկական նրբանցք, Հայկական գերեզմանատուն անուանումները, որտեղ գտնւում է ամենահին մոսկովեան հայկական եկեղեցին` Սուրբ Յարութիւնը: Մոսկուայի կառավարութիւնը նպաստել է Սուրբ Գեւորգի մատուռի շինարարութեանը եւ սատարել Սուրբ Խաչ մայր տաճարի համալիրի կառուցմանը, որը ամենախոշոր եկեղեցական համալիրն է Հայաստանից դուրս: 2008 թ. յունուարին հրապարակուեց Մոսկուայի կառավարութեան որոշումը «Տաճարի եւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի` կաթողիկոսական տեղապահի նստավայրի շինարարութեան մասին», որը սկիզբ դրեց բազմագործառույթ համալիրի շինարարական ակտիւ աշխատանքներին, որի մէջ մտնում են մայր տաճարը, մատուռ, լուսավորական կենտրոն` գրադարանով, նիստերի դահլիճով, թանգարանով, նստավայրով, սեղանատնով, հյուրատնով եւ ստորգետնեայ ավտոկայանատեղով ժամասացությունների ժամանակ հաւատացեալների մեքենաների տեղավորման համար: Այս համալիրը, որ գտնւում է Տրիֆոնովսկայա փողոցում, կլինի Մոսկուայի հայ համայնքի կրոնական, մշակոյթային եւ սոցիալական կեանքի կենտրոնը, որն այսօր էլ զարգանում է տարբեր վայրերում: Համայնքի տարատեսակ գործունէութեան կենտրոնացումը մէկ վայրում թոյլ կտայ այն բարձրացնել նոր մակարդակի: Համալիրում կգործեն բարեգործական բժշկական ծառայութիւն եւ ճաշարան, կհաւաքուեն պատերազմի եւ աշխատանքի վետերանները, ակումբներ ըստ հետաքրքրութիւնների, երիտասարդական ընկերակցություն: Համալիրի դահլիճներում կանցկացուեն համերգներ, ցուցահանդեսներ, դասախօսութիւններ: Թեմի նախնական գնահատմամբ համալիրի բազմաբնոյթ աշխատանքներում կներգրաւուեն մօտ 200 հազար մոսկուացիներ: Ներկայումս համալիրում գործնականում աւարտուած են շինմոնտաժային աշխատանքները, կատարւում է շէնքերի արտաքին եւ ներքին հարդարում, լրիւ աւարտուած է մատուռի շինարարութիւնը, որի վրայ տեղադրուել է խաչը: Համալիրի կառուցումը ծրագրւում է աւարտել 2011 թուականին: Մոսկուայի կառավարութեան եւ հայկական եկեղեցու համագործակցութիւնը նոր եկեղեցիների կառուցման գոծոմւ միայն այս նախագծով չի սահմանափակւում: Ներկայումս պատրաստւում է կարգադրական փաստաթուղթ Պոկլոննայա գորայի Յաղթանակի այգու համալիրում Հայ առաքելական եկեղեցու հուշաժամատան շինարարութեան մասին:
  -   Հասարակութիւն