Մարի Լ. Յովանովիչն արժանացել է ԱՄՆ-ի պետքարտուղարի 2009թ.-ի
«Դիւանագիտութիւնը յանուն մարդու իրաւունքների» մրցանակին
14-12-2009 16:22:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղարը
2009թ.-ի «Դիւանագիտութիւնը յանուն մարդու իրաւունքների» մրցանակը
շնորհել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչին: Այս մասին
«ՆՏ»-ին յայտնեցին ԱՄՆ դեսպանատնից:
«Դիւանագիտութիւնը յանուն մարդու իրաւունքների» ամենամեայ
մրցանակը շնորհւում է ԱՄՆ-ի այն դեսպանին, ով իր նշանակման երկրում
բացառիկ նուիրում է ցուցաբերում մարդու իրաւունքների պաշտպանութեան
եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման հարցում:
Մարի Լ. Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար,
պետքարտուղար Հ.Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման
ու դիւանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մօտեցումը
մարդու իրաւունքները եւ ժողովրդավարութիւնը, որպէս Հայաստանի եւ
ԱՄՆ-ի միջեւ երկկողմ յարաբերութիւնների կարյոր բաղադրիչ, խթանելու
եւ պաշտպանելու հարցում:
Պետքարտուղարը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա
ղեկավարած թիմի շահապաշտպան գործունութիւնն ուղղուած 2008թ.-ի
փետրուարին կայացած վիճահարոյց ընտրութիւններից յետոյ
ձերբակալուածների հանդէպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ
քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերն ուղղուած
Հայաստանում ընտրական գործընթացների բարելաւմանը` միաժամանակ
ապահովելով դրական յարաբերութիւններ Հայաստանի կառավարութեան հետ:
«Ինձ համար մեծ պատիւ է արժանանալ այս մրցանակին, սակայն այդ
մրցանակին իրավամբ արժանի են Հայաստանում մարդու իրաւունքների
ոլորտում բարեփոխումներ իրականացնողները` լինեն կառավարութիւնից,
քաղաքացիական հասարակութիւնից, թէ լրատվամիջոցներից»,- ասել է
Մ.Յովանովիչը: Նա միաժամանակ նշել է, որ 18 տարիների ընթացքում
Հայաստանը առաջընթաց շատ է ունեցել, սակայն մարդու իրաւունքների
ոլորտում դեռ շատ անելիք կայ: