Նոր Ջուղայում տեղի է ունեցել երիտասարդական համագումար<br />


Նոր Ջուղայում տեղի է ունեցել երիտասարդական համագումար

  • 07-12-2009 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԹԵՀՐԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Քրիստոնեական դաստիարակութեան խորհրդի ու երիտասարդության տարուայ յանձնաժողովի նախաձեռնութեամբ եւ Իսպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբկէն եպիսկոպոս Չարյանի ու կրոնական խորհրդի աջակցութեամբ դեկտեմբերի 5-ին եւ 6-ին Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի է ունեցել երիտասարդական երկօրեայ համագումար, նուիրուած երիտասարդության տարուան, հաղորդում է «Ալիքը»: Համագումարին մասնակցել են Թեհրանի եւ Ատրպատականի զույգ թեմերի, Նոր Ջուղայի, Շահինշահրի եւ Շիրազի 16-35 տարեկան 150 հայ երիտասարդներ: Ներկայ են եղել նաեւ թեմակալ առաջնորդը, քահանայից դասը, ազգային գործիչներ, միութիւնների ներկայացուցիչներ, ծնողական խորհուրդներ: Քննարկուել են երիտասարդների խնդիրներն ու մտահոգութիւնները: Համագումարի մասնակիցներին հնարաւորութիւն է ընձեռնվել լսել Էջմիածնի «Գեւորգեան» հոգեւոր ճեմարանի դասախօս եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան ծրագրերի տնօրէն Արշաւիր Գաբուճյանի, Լիբանանի ազգային «Խանամիրյան» քոլեջի տնօրէն եւ Բուրջ Համուդի քաղաքապետական խորհրդի անդամ Նելլի Վեքիլյանի, Երեւանի Պետական լեզուաբանական համալսարանի Որակի պահպանման կենտրոնի ղեկավար եւ դասախօս Նուարդ Մանասեանի եւ Սպահանի հայկական համացանցային ընկերութեան «Արա-Նեթի» տնօրէն Առլեն Թահմազյանի դասախօսութիւնները:
  -   Հասարակութիւն