Սթենլի Ֆիշէը դուրս մնաց ԱՄՀ ղեկավարի ընտրական պայքարից
14-06-2011 11:20:32 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՀ ղեկավարի պաշտօնի համար թեկնածութիւն ներկայացրած Իսրայէլի Կենտրոնական բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերին հանել են հնարաւոր թեկնածուների ցանկից տարիքի պատճառով, հաղորդում է BBC-ն: Ըստ ԱՄՀ կանոնների, այդ պաշտօնում կարող է ըլլալ մինչեւ 65 տարեկան անձ, իսկ Ֆիշերը 67 տարեկան է:
Ինչպէս յայտնի է, ԱՄՀ տնօրէնների խորհուրդը կրճատել է թեկնածուների թիվը մինչեւ երկուսը: Ընտրական պայքարը կը շարունակեն Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը եւ Մեքսիկայի Կենտրոնական Բանկի ղեկավար Աուգուստին Կարստենսը: