Արա Ասոյեանը նպատակահարմար է համարում 10 օրով փակել<br /> Հայաստանի մանկապարտէզները, դպրոցները եւ բուհերը` գրիպի արագ<br /> տարածումը կանխելու համար<br />


Արա Ասոյեանը նպատակահարմար է համարում 10 օրով փակել
Հայաստանի մանկապարտէզները, դպրոցները եւ բուհերը` գրիպի արագ
տարածումը կանխելու համար

  • 05-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի առողջապահութեան պատասխանատուները գտնում են, որ Հայաստանում կայ սեզոնային գրիպի համաճարակի վտանգ: Ըստ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանի, դրա մասին զեկուցվել է երկրի նախագահ Սերժ Սարգսեանին: Պատասխանատուները, մասնաւորապէս, հանրապետութեան գլխաւոր վարակաբան Արա Ասոյեանը գտնում է, որ նպատակահարմար կլինի 10 օրով փակել դպրոցները, մանկապարտէզները, բուհերը` վարակի արագ տարածումը կանխելու համար: Միաժամանակ առողջապահութեան ոլորտի պատասխանատուները տեղեկացնում են, որ Հայաստանում 3 մահացութեան դէպքերը ոչ թէ խոզագրիպի, այլ սեզոնային գրիպից առաջացած բարդութեան հետեւանք է` բարձիթողի վիճակի հասած թոքերի բորբօքման ձեւով: Ժամանակին այն չկանխելու պատճառով հնարաւոր չի եղել հիւանդների կեանքը փրկել: Ուստի, բժիշկները խորհուրդ են տալիս բնակչութեանը գրիպի առաջին իսկ կանխանշանների դէպքում անյապաղ դիմել մասնագէտներին եւ ճիշտ ժամանակին բուժում ստանալ:
  -   Հասարակութիւն