Կալիֆորնիայի Հայ գրողների միութիւնը նշելու է գրող Սուրէն<br /> Բուսալյանի ծննդեան 80-ամեակը<br />


Կալիֆորնիայի Հայ գրողների միութիւնը նշելու է գրող Սուրէն
Բուսալյանի ծննդեան 80-ամեակը

  • 02-12-2009 18:30:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԳԼԵՆԴԷԼ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) առաջիկայ գրական հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 3-ին, Գլենդելի Հանրային գրադարանի դահլիճում: Ինչպէս տեղեկացնում են ԿՀԳՄ-ից, հայ գրողների առաջիկայ նիստը նուիրուած է Սուրէն Բուսալյանի «Յոդուածների ժողովածու» հատորի շնորհանդէսին եւ հեղինակի ծննդեան 80-ամեակին: Գրական զեկուցումով հանդէս են գալու բանաստեղծ եւ գրականագէտ Գեւորգ Քրիստինյանը, պրոֆ. Օշին Քեշիշյանը: Բանաստեղծներ Գարուշ Հարյանը եւ Կիմա Կիրակոսեանը ներկայացնելու են Սուրէն Բուսալյանի պատմական հարցազրոյցը գրող, թատերագիր Վիլեամ Սարոեանի հետ:
  -   Մշակոյթ