Բոմոնթի Մխիթարեան վարժարանում մանկապարտէզի խաղասենեակ է<br /> բացուել<br />


Բոմոնթի Մխիթարեան վարժարանում մանկապարտէզի խաղասենեակ է
բացուել

  • 02-12-2009 18:30:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բոմոնթի (Թուրքիա) Մխիթարեան վարժարանում տեղի է ունեցել մանկապարտէզի խաղասենյակի հանդիսաւոր բացումը: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», հանդիսութեանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, Ստամբուլի Մայր քաղաքապետարանի խորհրդական Նադիա Թաշելը, Ս. Փրկիչ Ազգային հիւանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն` իր կնոջ հետ, Ս. Յակոբ հիւանդանոցի հոգաբարձության փոխատենապետ Ժիլբեր Անանը, Ստամբուլի հայկական վարժարանների հիմնադիր ատենապետներ, տնօրեններ, շրջանաւարտներ: Խաղասենյակի հանդիսաւոր բացման առթիւ ելոյթ են ունեցել վարժարանի տնօրէն Մարալ Պելեքը եւ ատենապետ Ռիտա Նուռնուռը: Պատուաւոր հիւրերին յուշանուերներ են յանձնուել, այնուհետեւ հանդիսաւոր պայմաններում կտրվել է ժապավէնը:
  -   Հասարակութիւն