Հայ նկարիչները նոր հնարաւորութիւն են ստացել ճանաչելի<br /> դառնալ աշխարհին arartplatform.com կայքի շնորհիւ <br />


Հայ նկարիչները նոր հնարաւորութիւն են ստացել ճանաչելի
դառնալ աշխարհին arartplatform.com կայքի շնորհիւ

  • 01-12-2009 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսուհետ հայ նկարիչները նույնպես հնարաւորութիւն կունենան ինտերնետում ներկայացնել իրենց աշխատանքները` պաշտպանելով հեղինակային իրաւունքները: «Նարեկացի» արուեստի միութիւնում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցաւ «arartplatform» արուեստի գործակալութեան կողմից ներկայացուած 10 հայ նկարիչներից իւրաքանչիւրի համար ստեղծուած կայքերի շնորհանդէսը: Նախագծի մենեջեր Ալբերտ Պողոսեանի խօսքերով, Հայաստանում այս կայքն իր տեսակի մէջ միակն է. այն հնարաւորութիւն է տալիս արտերկրի արուեստասէրներին ծանօթանալու հայ նկարիչների աշխատանքներին: Ցանկութեան դէպքում պատկերը հնարաւոր է վերարտադրել շապիկի կամ բաժակի վրայ, համակարգչի մկնիկի գորգին եւ այլուր: Նախապէս ընտրելով հայ լաւագոյն նկարիչների աշխատանքները տարբեր նկարչական ուղղութիւններում, կայքը նախաձեռնողները լուսանկարելով արուեստի գործերը, online ցանցերով տարածում են դրանք, իսկ բուն նկարի համար գնորդ յայտնուելու դէպքում վաճառքի հասոյթից բաժին են յատկացնում նաեւ նկարիչներին:
  -   Մշակոյթ