Արա Ջանիկյանը մասնակցում է ջիու-ջիտցու մարզաձեւի միջազգային<br /> պատանեկան մրցումներին<br />


Արա Ջանիկյանը մասնակցում է ջիու-ջիտցու մարզաձեւի միջազգային
պատանեկան մրցումներին

  • 27-11-2009 18:10:00   |   |  Սպորտ
ԱԹԷՆՔ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 27-ին Աթէնքում անցկացուող ջիու-ջիտցուի միջազգային պատանեկան մրցումներին մասնակցում է նաեւ յունահայ պատանի մարզիկ Արա Ջանիկյանը: Ինչպէս տեղեկացնում է «Ազատ օրը», Արա Ջանիկյանը փոքր հասակից անդամակցել է ՀՄԸՄ-ի եւ ՀՅԴ պատանեկան միութեանը, 6 տարեկանից սկսել է զբաղուել մարզաձեւով եւ արդէն արժանացել է համայունական եւ համաբալկանեան մրցանակների: Այսօր Արան մարզւում է Վուլայի «Լեֆկարոս» ակումբում, մարզիչը Յորղոս Զանդիոտիսն է: Արան մրցելու է մինչեւ 18 տարեկանների խմբում, մինչեւ 55 կգ քաշային կարգում:
  -   Սպորտ