Վալանսում նշուվել է ֆրանսահայոց մշակոյթային միութեան 6-ամեակը<br />


Վալանսում նշուվել է ֆրանսահայոց մշակոյթային միութեան 6-ամեակը

  • 20-11-2009 19:07:00   |   |  Մշակոյթ
ՎԱԼԱՆՍ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վալանս քաղաքի արուարձան Բուր-լե-Վալանսի «Լը Ռոն» թատրոնում հոկտեմբերի 18-ին հանդիսաւոր պայմաններում նշուվել է ֆրանսահայոց մշակոյթային միութեան (USFAF) 60-ամեակը: Յոբելեանական հանդիսութեան գեղարուեստական մասում ելոյթ է ունեցել Լիոն քաղաքի ազգագրական պարերի «Գորիս-Սասուն» համոյթը: Ինչպէս գրում է «Ազգը»` վկայակոչելով «Աշխարհ» թերթը, միջոցառման պաշտօնական մասը սկսուել է UCFAF-ի նախագահ Էդմոն Յանեկյանի ելոյթով, ով պատմել է 60 տարում միութեան անցած ճանապարհի կարեւոր ուղենիշների մասին, անդրադառնալով նաեւ 2009-ի հոկտեմբերին հայ-թուրքական երկու արձանագրութիւնների ստորագրմանը: Այնուհետեւ ելոյթ է ունեցել միութեան Վալանս-Դրոմի բաժանմունքի նախագահ Վարդգէս Վարդանեանը` խօսելով մշակոյթային գործունէութեան եւ համայնքային խնդիրների մասին: Այնուհետեւ սկսուել է համերգային բաժինը: «Գորիս-Սասուն» պարախումբն իր ելոյթներով գերել է հանդիսականներին, սկզբում ներկայացնելով աւանդական պարեր, իսկ համերգի երկրորդ մասում` փոքր-ինչ արդիականացուած ազգային պարեր: Խմբի փայլուն յաջողութիւնները պարուսույցներ Ֆելիքս եւ Թերեզա Գրիգորեանների երկարատեւ աշխատանքի արդիւնքն են: Ֆրանսահայոց մշակոյթային միութիւնը իր գործունէութեան 60 տարիներին զգալի աշխատանք է կատարել Ֆրանսիայում հայկական մշակոյթը եւ Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու համար:
  -   Մշակոյթ