Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի երկրորդ կոնգրեսը<br /> կկայանայ Փարիզի արուարձանում<br />


Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի երկրորդ կոնգրեսը
կկայանայ Փարիզի արուարձանում

  • 20-11-2009 12:20:00   |   |  Հասարակութիւն
ՓԱՐԻԶ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի երկրորդ կոնգրեսը կկայանայ նոյեմբերի 21-ին եւ 22-ին Փարիզի արուարձան Սեւրում: Ինչպէս հաղորդում է «Երկրամասը», Արեւմտյան Հայաստանի ազգային խորհրդի մամլոյ ծառայութիւնից տեղեկացրել են, որ «Սամուէլ Մուրադ» վարժարանի դահլիճում Կոնգրեսի նիստերի ժամանակ ելոյթ կունենան Ազգային խորհրդի ներկայացուցիչներ, գիտնականներ, կանցկացուեն սեմինարներ եւ կլոր սեղաններ` նուիրուած Արեւմտյան Հայաստանին եւ արեւմտահայերի իրաւունքներին: Կոնգրեսի արդիւնքում կընդունուեն կազմակերպութեան 2010 թ. գործունէութեանն առնչուող որոշումներ:
  -   Հասարակութիւն