Իրանահայերը գնահատագրեր են ստացել Իրանի մշակոյթի եւ<br /> իսլամական առաջնորդութեան նախարարութեան կողմից<br />


Իրանահայերը գնահատագրեր են ստացել Իրանի մշակոյթի եւ
իսլամական առաջնորդութեան նախարարութեան կողմից

  • 19-11-2009 17:10:00   |   |  Հասարակութիւն
ԹԵՀՐԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրանի մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, Գրքի շաբաթուայ առիթով «Սարայե ահլե ղալամ» կենտրոնում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Իրանի կրոնական փոքրամասնությունների մտաւորականութեան, գրողների, մամուլի եւ հրատարակչութիւնների ներկայացուցիչների հանդիպում: Ինչպէս տեղեկացնում է «Ալիքը», հանդիպմանը ներկայ են եղել փոքրամասնությունների հոգեւորականներ եւ իսլամական խորհրդարանի պատգամաւորներ: Ի թիւս միւս համայնքների մտաւորականութեան, գնահատագրեր են ստացել արուեստագէտ Ժանետ Լազարեանը, բանաստեղծուհի Ծաղկանույշ Ծատուրեանը, գրող-թարգմանիչ Խաչիկ Խաչերը, բանասէր Անդրանիկ Հովույանը եւ համալսարանի դասախօս Մկրտիչ Թումանյանը: «Ալիքը» եւս պարգեւատրուել է իր հրատարակման 80-ամեակի շեմին գտնուելու առիթով:
  -   Հասարակութիւն