«Տնտեսութեան լուսաբանում. ուղեցոյց լրագրողների համար»<br /> գիրքը կնպաստի տնտեսական թեմաների առաւել պրոֆեսիոնալ լուսաբանմանը<br />


«Տնտեսութեան լուսաբանում. ուղեցոյց լրագրողների համար»
գիրքը կնպաստի տնտեսական թեմաների առաւել պրոֆեսիոնալ լուսաբանմանը

  • 19-11-2009 16:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Բիզնեսի եւ տնտեսական թեմաներով լրագրության դասընթացներ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 19-ին տեղի ունեցաւ «Տնտեսութեան լուսաբանում. ուղեցոյց լրագրողների համար» գրքի շնորհանդէսը: Հայ լրագրողներին հասցէագրուած այս ուղեցույցը կազմել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիա ֆոնդային բորսան եւ «Ինտերնյուս» հ/կ-ն` Հայաստանում բրիտանական դեսպանատան աջակցութեամբ: Ողեցույցը միտուած է բարձրացնելու Հայաստանում տնտեսական եւ բիզնես լրագրության որակը, ինչպէս նաեւ նպաստելու այդ թեմաների առաւել պրոֆեսիոնալ լուսաբանմանը: Ծրագրի շրջանակներում Երեւանի եւ մարզերի 20 լրագրողներ արդէն մասնակցել են դասընթացների, որոնց ընթացքում ներկայացուած ուսումնական նիւթի հիման վրայ էլ ստեղծուել է ուղեցույցը: «Ինտերնյուս»-ի գործադիր տնօրէն Նունէ Սարգսեանը ներակայացրեց գրքում տեղ գտած Հայաստանի համար կարեւոր համարւող տնտեսական խնդիրները, որտեղ անդրադարձ կայ անցումային շրջանի տնտեսություններին, արժեթղթերի շուկաներին, սեփականաշնորհման գործընթացին, կոռուպցիային, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների գործունէութեանը, կառավարութեան տնտեսական քաղաքականութեանը եւ այլ տնտեսական թեմաներին: «Գրքում համադրված են արեւմտյան փորձն ու Հայաստանի անցումային տնտեսութեանը բնորոշ առանձնահատկությունները, ներքին տնտեսական խնդիրները եւ գլոբալիզացիայի ու ֆինանսական ճգնաժամի տնտեսական հետեւանքները»,- նշեց Ն.Սարգսեանը: Հայաստանում Միացեալ Թագաւորութեան դեսպան Չարլզ Լոնսդեյլը կարեւորեց այս ոլորտում ԶԼՄ-ների տեղեկացուածութեան դերը, քանի որ վերջիններս հանրութեան տեղեկացուածութեան հարցում հանդիսանում են գլխաւոր օղակներից մէկը:
  -   Տնտեսութիւն