Սպանուել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրէն Սամուէլ<br /> Շաբոյանը<br />


Սպանուել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրէն Սամուէլ
Շաբոյանը

  • 19-11-2009 16:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ի ժամը 00:55-ին ոստիկանութեան Արտաշատի բաժնում հիւանդանոցից հաղորդում է ստացուել, որ հրազէնային վնասուածքներով իրենց մօտ է տեղափոխուել տղամարդու դիակ: Ըստ ՀՀ Ոստիկանութեան մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան, մեկնած օպերատիւ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ի ժամը 23:50-ի սահմաններում Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպութեան տնօրէն, 1958թ.-ին ծնուած Սամուէլ Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական աւտոմեքենային աջ կողմից հաւասարուել է անյայտ մակնիշի եւ պետհամարանիշի աւտոմեքենայ, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակուել: Արձակուած գնդակները դիպել են աւտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս.Շաբոյանին, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է: Զննությամբ աւտոմեքենայի հետեւի աջ դռան վրայ յայտնաբերուել է հրազէնային կրակոցների 30 անցք: «Panorama.am»-ին ՀՀ Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացրել են, որ Ս.Շաբոյանի սպանութեան գործով արդէն կան ձերբակալվածներ:
  -   Հասարակութիւն