Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է յղել Սերբ<br /> Ուղղափառ Եկեղեցու պետ Պավլե Պատրիարքի մահուան առիթով<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է յղել Սերբ
Ուղղափառ Եկեղեցու պետ Պավլե Պատրիարքի մահուան առիթով

  • 19-11-2009 12:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է ուղղել Սերբ Ուղղափառ Եկեղեցու սինոդի նախագահ, Ցետինայի արքեպիսկոպոս, Չերնոգորյա-Պրիմորիայի մետրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական տեղապահ Նորին Սրբազնություն Ամֆիլիքտին` Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբութիւն Պավլե Պատրիարքի մահուան առիթով: Հայոց Հայրապետի ցավակցագրում մասնաւորապէս ասւում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրտի կսկիծով տեղեկացանք, որ 2009թ. նոյեմբեր 15-ին ի Տեր հանգեավ մեր սիրեցեալ եղբայր` Պավլե Պատրիարքը: Մեր ցավակցություններն ենք բերում Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգեւորականաց դասին եւ ողջ հաւատացեալ ժողովրդին, Սերբիայի հանրապետութեան իշխանութիւններին, երանաշնորհ հայրապետի մահուան առթիւ: Երանաշնորհ Պավլե Պատրիարքը ապրեց եւ գործեց Եկեղեցու եւ Սերբ ժողովրդի պատմութեան համար վճռորոշ մի ժանանակաշրջան: Հակառակ աթէիստական տարբեր վարչակարքերի հալածանքներին ու փորձություններին` երանաշնոր Հայրապետը անսասան կանգնեց իր հոտի կողքին, որպէս հովիւ, եպիսկոպոս եւ Պատրիարք: Նա առաջնորդեց Սերբ Ուղղափառ Եկեղեցին, որպէս քաջ հովիւ եւ սիրուած առաջնորդ: Նրա սխրալից կեանքի օրինակը եւ թողած մեծ աւանդը` Բալկանեան երկրներում խաղաղութեան հաստատման, կրօնների երկխօսութեան եւ Սերբ ժողովրդի ազգային իրավուքների պաշտպանութեան գործում` ներշնչման աղբիւր են սերունդների համար եւ իր մասին են խոսելու գերեզմանից այն կողմ: Աղօթում ենք, որ Երկնավոր Տերը Մեր Յիսուս Քրիստոս իր երանավետ օթեւաններում հանգչեցնի Պավլե հայրապետի հոգին եւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը Սերբ Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Իշխանութիւնների եւ նրա հավատավոր զավակների համար»: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Պավլե Պատրիարքի հուղարկաւորութեան արարողութիւններին յանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան մասնակցելու է Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորեանը:
  -   Հասարակութիւն