Հրատարակուել են «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը»<br /> մատենաշարի առաջին երկու հատորները<br />


Հրատարակուել են «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը»
մատենաշարի առաջին երկու հատորները

  • 17-11-2009 17:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ԳԱԱ-ն Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի առաջին եւ երկրորդ հատորները` «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագաւորութեան պատերազմներն ու ռազմարվեստը», նոյեմբերի 17-ին ներկայացուեցին ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնում կազմակերպուած հանդիպմանը: Պաշտպանութեան նախարարութեան աջակցութեամբ Հ.Դեմոյանի ղեկավարած ստեղծագործական խումբն առաջիկայ տարիներին հրատարակութեան կպատրաստի 50 հատորից բաղկացած մատենաշարի յաջորդ հատորները: 2010թ.-ին կհրատարակուեն մատենաշարի երրորդ` «Երվանդունիների եւ Արտաշեսյանների պատերազմները», եւ չորրորդ` «Տիգրան Մեծի պատերազմներն ու ռազմավարութիւնը», հատորները: Բացի այդ, արդէն գրեթէ պատրաստ է յաջորդ 25 հատորների համար անհրաժեշտ նիւթը: Ինչպէս նշեց պաշտպանութեան նախարար Սերյան Օհանյանը, մատենաշարը կոչուած է նորովի եւ գիտական պատշաճ մակարդակով լուսաբանելու հայոց ռազմարուեստի բազմադարեայ պատմութեան բոլոր շրջափուլերը: Ըստ Հ.Դեմոյանի, այս ուղղութեամբ ինքը սկսել է աշխատել դեռեւս 2006թ.-ից, իսկ աշխատանքների վերջնական նպատակն է նպաստել հայ ռազմարուեստի պատմութեան թանգարանի ստեղծմանը: Նա յայտնեց, որ մատենաշարում կներկայացուի հայ ռազմարուեստի, սպառազինութեան, նշանաւոր ճակատամարտերի պատմութիւնը: Հ.Դեմոյանի խօսքերով, նախագծի նպատակն է հայ եւ օտարազգի ընթերցողին հանրամատչելի կերպով ներկայացնել մինչ օրս քիչ յայտնի, իսկ որոշ դէպքերում անգամ անյայտ տեղեկութիւններ, փաստեր, հայ եւ օտար աղբիւրների վկայութիւններ հայ ռազմարուեստի պատմութեան մասին: «Նախագիծը կոչուած է ամբողջացնելու հայ զինուժի, ռազմական կառոյցի ամփոփ պատմութիւնը` հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը»,- ասաց նա: Նախատեսւում է մատենաշարը հրատարակել նաեւ ռուսերենով եւ անգլերէնով:
  -   Հասարակութիւն