Հրանուշ Յակոբեան. «Մէկ ազգ, մէկ մշակոյթ»-ը Հայրենիքը եւ<br /> Սփիւռքը կամրջող ամենագեղեցիկ օղակներից մէկն է<br />


Հրանուշ Յակոբեան. «Մէկ ազգ, մէկ մշակոյթ»-ը Հայրենիքը եւ
Սփիւռքը կամրջող ամենագեղեցիկ օղակներից մէկն է

  • 13-11-2009 22:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 13-ին Երեւանի Կամերային երաժշտութեան տանը մեծ շուքով նշուեց «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի 5-րդ տարեդարձը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն իր ելոյթում նշեց, որ հիմնադրամի կազմակերպած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնները դարձել են Հայրենիքն ու Սփիւռքը կամրջող ամենագեղեցիկ օղակներից մէկը: Տիկին Հակոբեանն ընդգծեց, որ բազմադարեայ հարուստ մշակոյթ ունեցող հայ ազգը ներքին եւ արտաքին մարտահրավերների դիմակայելով` «աւելի է համախմբուել, բռունցքվել, ոգեւորուել եւ աւելի արժանապատվորեն է իր ազգային խնդիրներին տեր կանգնել»: Գերատեսչութեան ղեկավարի համոզմամբ, մշակոյթը հայ ազգի շաղախն ու ողնաշարն է, անձնագիրը, «եւ հայերս` որպէս փոքրաթիվ ազգ, մեր դիմագիծը, արմատը, ինքնութիւնը պահապանելու համար պէտք է մշակոյթով դիմակայենք համաշխարհայնացման եւ ազատականացման դարում ապրող, արագ «փոքրացող» եւ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին»: Սփիւռքում հայ ինքնութիւնը պահպանելու առումով տիկին Յակոբեանը կարեւորեց Հայաստան պետութեան դերը, որ պէտք է լինի համախմբող կենտրոնաձիգ ուժը: ՀՀ սփիւռքի նախարարութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, տոնակատարության շրջանակներում ցուցադրվեց «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի կողմից 2005թ. կազմակերպած առաջին փառատոնի մասին ֆիլմ: Հիմնադրամի 5-րդ տարելիցի միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:
  -   Հասարակութիւն