ՀՀ սփիւռքի նախարարը ցավակցական ուղերձ է յղել իրանահայ<br /> ակադեմիկոս Հարմիկ Դաւթեանի հարազատներին<br />


ՀՀ սփիւռքի նախարարը ցավակցական ուղերձ է յղել իրանահայ
ակադեմիկոս Հարմիկ Դաւթեանի հարազատներին

  • 13-11-2009 12:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը ցավակցական ուղերձ է յղել նոյեմբերի 12-ին հանկարծամահ եղած իրանահայ ազգային-հասարակական գործիչ, ակադեմիկոս Հարմիկ Դաւթեանի հարազատներին ու մերձաւորներին: Ուղերձում, որը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տրամադրել ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, մասնաւորապէս, ասուած է. «Սրտի կսկիծով տեղեկացա հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային-հասարակական ականաւոր գործիչ, հոգեբուժութեան գիտական ոլորտում ուրոյն տեղ զբաղեցրած ակադեմիկոս, դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանի մահուան մասին: Հայ ժողովրդի համար թանկ է Հարմիկ Դաւթեանի` մեծ գիտնականի եւ հայրենիքին նուիրեալ հայի անունը, մարդ, ով իր ազգային-հասարակակական գործունէութեամբ անուրանալի աւանդ է ունեցել ինչպէս իրանահայ համայնքի զարգացման, այնպէս էլ Իրան-Հայաստան բարեկամական կապերի խորացման գործում: Դոկտոր Դաւթեանի կեանքն ու գործունէութիւնը տաղանդաւոր գիտնականի անհատականութեան վառ դրսեւորումն է: Անգնահատելի է դոկտոր Դաւթեանի աւանդը Իրանի հոգեբուժութեան գիտական ոլորտի զարգացման գործում: Հարմիկ Դաւթեանի մահը մեծ կորուստ է հայ եւ իրանցի ժողովուրդների համար: Նրա յիշատակը միշտ վառ կմնայ մեր սրտերում: Ընդունեք մեր խորին ցավակցությունն ու զորակցությունը, ցանկանում ենք տոկունություն եւ հոգու հնարաւոր խաղաղութիւն հանգուցեալի բոլոր հարազատներին ու մերձաւորներին»:
  -   Հասարակութիւն