Աւարտուեց ԱՄՆ ՄԶԾ-ի ՆՕՎԱ ծրագրի իրականացումը Հայաստանում<br />


Աւարտուեց ԱՄՆ ՄԶԾ-ի ՆՕՎԱ ծրագրի իրականացումը Հայաստանում

  • 12-11-2009 20:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 12-ին նշուեց ԱՄՆ ՄԶԾ-ի (Միջազգային զարգացման գործակալութիւն) կողմից ֆինանսաւորւող ՆՕՎԱ (նորարարական օժանդակություն վերարտադրողական առողջութեանը) ծրագրի յաջող աւարտը: 2004թ.-ին մեկնարկած ծրագրի շնորհիւ հինգ տարուայ ընթացքում Հայաստանում բարելաւուեց ծնունդօգնության որակը` հիմնական շեշտը դնելով գիւղական վայրերում անվտանգ վերարտադրողականության, մոր եւ մանկան առողջութեան ծառայութիւնների որակի ու հասանելիութեան բարելաւման վրայ: «Այսօր Հայաստանում ծրագրին առնչուող ոլորտներում նկատւում է ոչ միայն ծառայութիւններից բաւարարուածութեան աճ յաճախորդների շրջանում, այլ նաեւ ծննդաբերութեան եւ հետծննդյան շրջանում բարդութիւնների նուազում թէ' կանանց, թէ' նորածինների մօտ: Ծրագիրը նպաստեց նաեւ ծնունդների թուի աճին, ինչպէս նաեւ յղիութեան արհեստական ընդհատման համար դիմող կանանց թուի կրճատմանը»,- նշեց ՆՕՎԱ-ի տնօրէն Իննա Սաչին: Շնորհակալութիւն յայտնելով ծրագրի կազմակերպիչներին, ՀՀ առողջապահութեան փոխնախարար Թաթուլ Յակոբեանը նշեց, որ այն հնարաւորութիւն ստեղծեց վերացնել այն բացերը, որոնք առկայ էին յատկապէս համայնքային առողջապահական կենտրոններում: Փոխնախարարը հոյս յայտնեց, որ այս ոլորտում նոր ծրագրեր եկս կիրականացուեն` ապահովելով նոյն յաջողութիւններն ու դրական արդիւնքները:
  -   Հասարակութիւն