Երեւանում կայացաւ ՀՀ-ի ԱԺ-ի եւ ՌԴ-ի Դաշնային ժողովի միջեւ<br /> համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի 17-րդ նիստը<br />


Երեւանում կայացաւ ՀՀ-ի ԱԺ-ի եւ ՌԴ-ի Դաշնային ժողովի միջեւ
համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի 17-րդ նիստը

  • 09-11-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 9-ին Երեւանում կայացել է Հայաստանի Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի 17-րդ նիստը: Ըստ ՀՀ ԱԺ-ի Հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում քննարկուել է տրանսպորտի եւ տրանսպորտային բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցութեան վերաբերեալ հարցը, ինչպէս նաեւ իրանական ու թուրքական երկաթուղուն միանալու եւ ապրանքափոխադրումների ծաւալները մեծացնելու, դրանք աւելի արդիւնաւէտ դարձնելու հեռանկարները: ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Հերմինէ Նաղդալյանը կարեւորել է տրանսպորտային, յատկապէս երկաթուղային բեռնափոխադրումների դերն ու նշանակութիւնը շրջափակման մէջ գտնուող Հայաստանի տնտեսութեան համար: Նա յայտնել է նաեւ, որ կոնցեսիոն պայմանագրով հայկական երկաթուղին տնօրինող «Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան աշխատանքներում առկայ են որոշակի բացթողումներ: Նա, մասնաւորապէս, վտանգաւոր է համարել բեռնափոխադրումներին առնչուող բիւրոկրատական քաշքշուկները, համակարգի մոնոպոլիզացման բացասական հետեւանքները, ազատ եւ չհիմնաւորուած գնային քաղաքականութիւնը: Հ.Նաղդալյանը հոյս է յայտնել, որ համատեղ հետեւողական աշխատանքը միայն կարող է կարգուկանոն մտցնել վերոհիշյալ հարցերում: Ռուսական կողմից նոյն հարցի վերաբերեալ հանդէս է եկել Հարաւկովկասեան երկաթգծի գլխաւոր տնօրէն Շեւկետ Շայդուլինը, ով նշել է, որ իրենց ընկերութեան գլխաւոր նպատակն է ապահովել ոլորտի շարունակական արդիւնաւէտութիւնն ու ֆինանսական կայունութիւնը, բարձրացնել տրանսպորտային սպասարկման որակը, Հայաստանում զարգացնել տրանսպորտային արտադրութիւնը եւ ինտեգրուել եւրասիական տրանսպորտային համակարգին: Նա հանգամանալից ներկայացրել է կատարուված վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքները, առաջիկայ ծրագրերը: Նշուվել է նաեւ, որ աշխատանքների դանդաղումը պայմանաւորուած է ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժուարութիւններով, որոնց պատճառով նուազել է բեռնափոխադրումների ծաւալը, եւ ընկերութիւնն աշխատում է վնասով: Շ.Շայդուլինը նաեւ տեղեկացրել է, որ կոնցեսիոն պայմանագիրը իրենց հնարաւորութիւն է տալիս վարել ճկուն գնային քաղաքականութիւն, բացառութեամբ ստրատեգիական նշանակութիւն ունեցող բեռնափոխադրումների, որոնք կազմում են ընդհանուր բեռնափոխադրումների ծաւալի 60 տոկոսը: Միջխորհրդարանական յանձնաժողովի յաջորդ նիստը կանցկացուի 2010թ.-ի մարտին Մոսկուայում:
  -   Տնտեսութիւն